Ամեն երկրորդ բնակիչը լքել է Կիևը. Կլիչկո

Մոտ 2 միլիոն կիևցիներ մնացել են Ուկրաինայի մայրաքաղաքում, ամեն երկրորդը դուրս է եկել,։ Այս մասին ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Интерфакс-Украина-ն։
«Վերջին տվյալների համաձայն՝ Կիևի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին լքել է քաղաքը: Այժմ Կիևում 2 միլիոնից մի փոքր պակաս բնակիչ կա»։
Նրա խոսքով՝ Կիևն այժմ վերածվել է ամրոցի։
«Ամեն փողոց, ամեն տուն… ամրացվում է, տարածքային պաշտպանությանը միանում են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր երբեք չէին պատրաստվում զինվորական հագուստը հագնել՝ ավտոմատները ձեռքներին։ Դրանք երաժիշտներ են, դերասաններ, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ»,- ասել է Կլիչկոն։
Նա ընդգծել է, որ «քաղաքը կանգնել է և կանգնելու է… Եվ մարդիկ քաղաքը չեն հանձնի, թշնամին չի անցնի»։