Կապանի բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք

Կապանի բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 26-ին Կապան քաղաքի 39-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Գլոկ» տիպի մարտական ատրճանակ և 34 փամփուշտով լիցքավորված 2 պահունակ։

Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։