Կանանց նկատմամբ բռնությունն այս իշխանության մոտ շարունակական է․ Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Պետք չէ բարձրանալ այս ամբիոն եւ փորձել դասեր տալ, շատ մարդիկ պետք է զբաղվեն ինքնադաստիարակությամբ. 133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, որոնք 133 ամսվա քաղաքական կենսագրություն չունեն․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ակնարկելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
«Պետք չէ գնահատականներ տալ ու գնահատականներ հնչեցնել ազգային կուսակցության մասին, որի շատ անդամներ Հայաստանի մասին մտածում են եւ նվիրված են հայրենիքին»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ նկատի ունենալով Դաշնակցությանը, որի մասին կոշտ դիրքորոշում հայտնեց, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաեւ անդրադարձավ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ ՊՊԾ աշխատակիցները ուժով հեռացրեցին կանանց ամբիոնի մոտից, ապա նիստերի դահլիճից։
Ես ուզում եմ դատապարտել երեկվա միջադեպը։
«Այս իշխանության մոտ շարունակական է դարձել բռնության դեպքերը կանանց նկատմամբ»,- հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում