Նովոսիբիրսկում ձվի չափ կարկուտ է տեղացել․ մեքենաներ են վնասվել (տեսանյութ, լուսանկարներ)

Նովոսիբիրսկում ձվի չափ կարկուտ է տեղացել․ մեքենաներ են վնասվել (տեսանյութ, լուսանկարներ)

Տելեգրամյան ալիքներում հայտնվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում է Նովոսիբիրսկում տեղացած կարկուտը։ Վերջին օրերին սաստիկ շոգն իր տեղը զիջեց հավի ձվի չափ փողոցներում հայտնված կարկուտին։

Ականատեսները հայտնում են, որ մոլեգնած տարերքի հետևանքով որոշ մեքենաներ վնասվել են։ Մեքենաների վրա փոսեր են հայտնվել, դիմապակին՝ ջարդվել։ Ավելի վաղ քաղաքում փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ