«Ռոման» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

«Ռոման» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Իտալական թիմի հաղթական գոլը Պելեգրինիի փոխանցումից հետո խփեց Տեմի Աբրահամը՝ 11-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հռոմյան թիմի հայտացուցակում չէր:

Հիշեցնենք, որ Առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ: Այսպիսով՝ «Ռոման» դուրս եկավ եզրափակիչ: