Ստացել եմ քննիչի գրությունը, որից հետևում է՝ քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Արմենի դեմ․ փաստաբան

Ստացել եմ քննիչի գրությունը, որից հետևում է՝ քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Արմենի դեմ․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Թեպետ անիմաստ է ապացուցել ակնհայտ բաները, սակայն կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումները իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:

Մի քանի օր առաջ կրկին միջնորդել եմ իրականացնել այդ առերեսումները, ներառելով նաև այն անձանց, ում վրա, ըստ քննիչի և կոռուպցիոն դատարանների, Արմենը ներազդել է և այդպիսով խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները:

Այսօր ստացել եմ քննիչի գրությունը, որ իմ միջնորդությունը թողնվում է առանց քննության, քանի որ անցյալ տարի դեկտեմբերին այդ հարցի շուրջ կայացվել է մերժման որոշում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ միջնորդության մեջ նշվել է նոր հանգամանք՝ առերեսել այն մարդկանց հետ, ում վրա իբր Ա.Աշոտյանը ներազդել է, այն էլ՝ ապօրինաբար, և այդ պատճառով կալանավորվել:

Քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա (վստահ եմ՝ չի էլ կարող լինել) որևէ ցուցմունք Արմենի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց»։