Niva-ն վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է

Niva-ն վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վրաերթից հետո Niva-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի մահար նախատեսված մայթին:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն ու ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: