Հայտնի է ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը

Հայտնի է ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը

Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00։ Սգո սրահի հասցեն՝ Նուբարաշենի խճուղի 46։ Այս մասին  հայտնում են նրա հարազատները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։  1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, ղեկավարել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Ավետիք Իշխանյանը լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի որդին է։