Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Եվլախում կկայանա  ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Եվլախում կկայանա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները"

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իվանյանում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը։

ԼՂ պատվիրակության կազմում էին եղել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ստեփանակերտի մեկնաբանմամբ՝ երկկողմ հանդիպումն անցել էր գործնական մթնոլորտում, քննարկվել էին օրակարգային հարցեր։