Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը կընդունի Ֆրանսիային ու Ուկրաինային

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլի H խմբի վերջին երկու հանդիպումների անցկացման ժամկետները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, H խմբի 9-րդ տորի Հայաստան Մ-21 - Ֆրանսիա Մ-21 հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 6-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին։ Այդ օրը մեր թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունելու է Ուկրաինայի իրենց հասակակիցներին։ Հանդիպման սկիզբը՝ 19։00-ին։
Հավելենք, որ Հայաստան Մ-21 հավաքականը մինչ այդ հունիսի 2-ին հանդիպելու է Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 ընտրանու հետ, Սկոպյեում։