Քանյե Ուեսթը նոր ընտրյալ ունի. երգիչը հանդիպում է OnlyFans-ի մոդելի (լուսանկարներ)

Քանյե Ուեսթը նոր ընտրյալ ունի. երգիչը հանդիպում է OnlyFans-ի մոդելի (լուսանկարներ)

Քանյե Ուեսթը գիտի, թե ինչպես ստիպել բոլորին խոսել իր մասին: Մեկ շաբաթ առաջ ռեփերը սկանդալ էր հրահրել Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանման մասին իր հայտարարությամբ։

Երեկ Քանյեին նկատել են Մալիբուի իր տան տարածքում։ Պապարացիները Ուեսթին բռնացրել են խորհրդավոր անծանոթուհու ընկերակցությամբ։ Աղջիկը ​​Balenciaga-ի ֆուտուրիստական ակնոցի օգնությամբ թաքցրել է դեմքը լուսանկարիչներից, սակայն լրագրողները պարզել են աղջկա անունը։ Ռեփերի ընտրյալը Մոնիկա Կորգանն է՝ OnlyFans-ի մոդելներից։

Հարկ է նշել, որ Քանյեին առաջին անգամը չէ, որ նկատում են աղջկա ընկերակցությամբ։ Ամռան սկզբին զույգը միասին գնացել էր Թոմ Քրուզի նոր մարտաֆիլմի՝ Top Gun: Maverick ֆիլմի պրեմիերային։ Այնուհետև լրագրողները գրում էին այն մասին, որ ռեփերի և մոդելի միջև կարող է լինել ավելին, քան պարզապես ընկերություն։