ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ  

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ  

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։

«Պրիվիլեգիա» փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել բանկի պրեմիում ծառայություններից: Հաճախորդները ստանում են անհատական սպասարկում, ավելի շահավետ ֆինանսական պայմաններ և սպասարկման բարձր մակարդակ։ Բանկի գրասենյակներում նման հաճախորդներն ունեն անհատական հանդիպումների համար նախատեսված սենյակ՝ բանկային գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։

Առանձնացված գոտիներում «Պրիվիլեգիա» փաթեթից օգտվողները կարող են ստանալ անձնական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցերի վերաբերյալ, բացել և համալրել ավանդ, հաշիվ կամ քարտ, կանխիկացնել միջոցներ, կատարել կոմիսիոն գործարքներ և փոխանցումներ: Ծառայության շրջանակներում անվճար սպասարկումը հասանելի է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկին:

«Նոր գոտիները կբարելավեն հաճախորդների սպասարկման որակը, և վերջիններիս ստեղծման անհրաժեշտությունը, առաջին հերթին,  թելադրված է հենց հաճախորդների՝ անհատական սպասարկում ստանալու ցանկությամբ։ Բանկի մասնաճյուղերում գոտիավորման հայեցակարգը մշակված է այնպես, որ նրանց ապահովի առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն: Մինչև տարվա վերջ մեր մասնաճյուղային ցանցի 10%-ը կկարողանա սպասարկել հաճախորդներին նոր «Պրիվիլեգիա» գոտիներում: 2024թ.-ին նախատեսում ենք կրկնապատկել նման գոտիների թիվը»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է առնվազն 6 ամիս ժամկետով բանկային ավանդ ներդնել՝ սկսած 4 մլն ՀՀ դրամ գումարից (կամ համարժեք արտարժույթ), կամ վճարել ամսական սպասարկման վճար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

ВТБ (Армения) открыл в отделениях зоны обслуживания клиентов «Привилегии» 

ВТБ (Армения) открыл зоны для индивидуального обслуживания клиентов сегмента «Привилегия» в пяти отделениях – два в Ереване, Эчмиацине, Армавире и Гюмри. В 2024 г. банк планирует удвоить количество офисов с выделенным пространством для владельцев премиального пакета услуг. 

Пакет «Привилегия» дает доступ к премиальным услугам банка. Клиенты получают индивидуальное обслуживание, более выгодные финансовые условия и высокий уровень сервиса. В офисах банка для таких клиентов предусмотрена приватная переговорная с возможностью совершения банковских операций. 

В выделенных зонах держатели пакета «Привилегия» могут получить консультацию у персонального менеджера по любым финансовым вопросам, открыть и пополнить депозит, счет или карту, обналичить средства, совершить комиссионные операции и переводы. В рамках сервиса доступно бесплатное обслуживание одного из членов семьи клиента. 

«Появление новых зон повысит качество клиентского сервиса и, в первую очередь, продиктовано желанием самих клиентов получать индивидуальное обслуживание. Концепция зонирования в отделениях банка построена таким образом, чтобы обеспечить для них максимальный комфорт и приватность. До конца года 10% нашей филиальной сети сможет обслуживать клиентов в новых пространствах «Привилегии». В 2024 г. мы планируем удвоить количество таких точек», – прокомментировал заместитель генерального директора - председателя директората ВТБ (Армения) Тарас Кладченко. 

Чтобы стать владельцем пакета «Привилегия» необходимо разместить вклад в банке от 4 млн драмов РА (либо эквивалентную сумму в иностранной валюте) со сроком не менее 6 месяцев, либо оплатить ежемесячную комиссию за обслуживание.  

Деятельность ЗАО Банк ВТБ (Армения) регулируется Центральным Банком РА.