Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է Արցախը հայաթափողի խարանը ճակատին. Օհանյան

Օրվա իշխանությունը սխալներն ընդունելու փոխարեն մեղադրում է ուրիշներին, այն հայտնի գողի նման, ով առաջինն է գոռում բռնեք գողին։ Այս մասին Աժ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Հենց այս իշխանություններն են իրենց անգրագետ գործունեությամբ մեզ ներքաշել պատերազմի մեջ և պատմության մեջ մնալու են Արցախը հայաթափողի խարանը ճակատին։ Ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ նրանք թողել են Արցախը միայնակ, դարերի պատմություն ունեցող հայկական Արցախը լիովին հայաթափվել է»,- ասաց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում