ՌԴ-ն ողջունում է գերիների փոխանակման վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը. Զախարովա

ՌԴ-ն ողջունում է գերիների փոխանակման վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը. Զախարովա

Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու՝ Երևանի և Բաքվի փոխադարձ ցանկությունը: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում են լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ՌԴ-ն ողջունում է նաև գերիների փոխանակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը․ «Դա հաշտեցման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան»,-ասել է նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը։