Վանը նոր գլխավոր մարզիչ ունի

Վանը նոր գլխավոր մարզիչ ունի

Չարենցավանի «Վանը» նոր գլխավոր մարզիչ ունի, հայտնում է Armsport-ը։

«Հարգելի երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Վան» ակումբում տեղի են ունեցել մարզչական փոփոխություններ. գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Հովհաննիսյանը, ով նախկինում Պլովդիվ քաղաքի «Բոդև 2» և Գելենջիկի «Վիստա» թիմերում զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը:

Ինչպես նաև աշխատել է Հայաստանի պատանեկան հավաքականներում, «Ուրարտու» և «Կիզիլ Ժար» ակումբներում՝ որպես ֆիզպատրաստվածության մարզիչ, իսկ Կոպենհագենի «Ֆրեմադ Ամագեր» և Պլովդիվ «Բոդև» թիմերում՝ մարզչի օգնական։

Հովհաննիսյանի մարզչական կազմում ընդգրկված են՝ Հայկ Ավետիսյանը, Արտյոմ Առաքելյանը և դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը»,-ասված է հայտարարությունում։

ՀՊԼ 20-րդ տուրից հետո «Վանը» 14 միավորով 9-րդն է։