Հայերը կհաղթեն Թուրքիային. MediaHub-ի ընթերցողները լավատես են

Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ վաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով: Հանդիպումը կմեկնարկի շաբաթ օրը, ժամը 21:00-ին:
MediaHub-ը իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել, թե ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան-Թուրքիա հավաքականների հանգիպումը։
Ըստ այդմ, հարցվածների 57%-ը հավատում է Հայաստանի ընտրանու հաղթանակին, ընդ որում, բավականին լուրջ հաշվով՝ 3:1:
Հարցավծների 14%-ը կարծում է, որ Թուրքիայի հավաքականը կհաղթի՝ 1:2 հաշվով: Ի դեպ, նույնքան՝ 14%-ը կարծում է, որ խաղը կավարտվի 1:2 հօգուտ Թուրքիայի:
Ավելի քիչ են նրանք, որ համարում են, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի. 14%-ը կարծում է, որ 0:0 հաշվով խաղը կավարտվի, 1%-ը համարում է, որ հանդիպման ավարտին տաբլոյի վրա գրված կլինի 1:1:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց առաջիկա խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, ազգային թիմի կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ի ընտրաան փուլի առաջին խաղին։
MediaHub-ի խմբագրակազմը ևս լավատես է և սատարում է մեր տղաներին: