Ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել ընտանի կենդանիների պատվաստման համար

Ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել ընտանի կենդանիների պատվաստման համար

ՊՈԱԿ-ների ֆինանսավորման շրջանակում 2022թ-ին էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար 1,024,083,800 դրամ է հատկացվելու։

Գումարը փոխանցվելու է փուլային եղանակով՝ մինչև 2022թ-ի ավարտը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված թվով 7 հիվանդությունների (բրուցելոզ, տուբերկուլյոզ, լեյկոզ, խլնախտ, սիբիրախտ դաբաղ, խշխշան պալար, հանգուցավոր մաշկաբորբ) նկատմամբ իրականացնել 4,343,935 հատ կանխարգելիչ պատվաստումներ և ախտորոշիչ միջոցառումներ։

Արմինե Նավոյան