Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է. Պեսկովն անդրադարձել է Թրամփի հաղթանակին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ տեղյակ չէ Պուտինի՝ Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու ծրագրերից։
«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը քվեարկության արդյունքներն անվանել է Միացյալ Նահանգների ներքին գործը։
Նա նաև հասկանալի է անվանել Ռուսաստանում որոշակի լավատեսությունը Թրամփի ընտրության վերաբերյալ.
«Գիտեք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարություններ եղան, որոնք խոսում էին միջազգային ասպարեզում նրա խաղաղ նկրտումների մասին»։