Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: 

«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով  ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի  վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսվել է 2019 թվականից: Բավականին մեծ նախագիծ է, ուստի  աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ»,- մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը: