Իսկ դուք ճանաչո՞ւմ եք. Վարդանյանը թարմացնում է Մարությանի հիշողությունը

Իսկ դուք ճանաչո՞ւմ եք. Վարդանյանը թարմացնում է Մարությանի հիշողությունը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրառում է արել՝ ուղղված Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Վարդանյանին, ըստ ամենայնի, զարմացրել է Մարությանի գրառումը գիշերը տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ-ի հետ կապված:

«Պրն. Մարությա՞ն, իսկ Դուք ճանաչո՞ւմ եք մարդու, ում թեթև ձեռքով տարիներ առաջ վթար է տեղի ունեցել, ով գումարով գործը կարճել է, ծածկադմփոց արել ու շարունակել սրբի կերպարանքով ապրել: 

Տեղի ունեցածը ողբերգություն է և պետք է պատժվեն բոլոր թերացողները՝ վերից վար»,- գրել է Վարդանյանը՝ հավելելով գրառումը  «#մարդ_ա_քնից_արթնացել» հեշթեգով: