Պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում․ Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Սուրմալու»–ի պայթյունից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում:
Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:
Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին....Համբերություն բոլորիս...
Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար»: