Ելակ «ալբինոս» կամ սպիտակ ելակ որն ունի անանասի համ

Ելակի մասին խոսելիս՝ մարդկանց մեծամասնությունը պատկերացնում է քաղցր, բուրավետ և անպայման կարմիր հատապտուղ: Բայց բուծողները կոտրում են կարծրատիպերը, և սովորական կարմիրի կողքին հայտնվում են սպիտակ ելակները: Բավականին տարօրինակ է, որ անսովոր հատապտուղը ժողովրդականություն է վայելում եվրոպացի գնորդների շրջանում:
Սպիտակ ելակը գենետիկական ինժիներիայի արդյունք չէ, այլ սովորական հիբրիդ, որը ձեռք է բերվում չիլիական ելակի և վիրգինյան տեսակի ելակի խաչասերման արդյունքում: Այս տեսակները աճում են տարբեր մայրցամաքներում, բայց դա չխանգարեց գիտնականներին:
Անսովոր գույնը, կամ ավելի ճիշտ կարմիրի բացակայությունը, կարմիր գունանյութի համար պատասխանատու գենի խախտման արդյունք է: Բավականին տարօրինակ է, որ այս կարմիր գունանյութը հաճախ ալերգիա է առաջացնում, ուստի արքայախնձորի բույրով սպիտակ ելակը դարձել է այդպիսի մարդկանց համար իրական գտածո:
Սպիտակ ելակի տարատեսակները քանակով քիչ են, և դրանց մշակման պատմությունը կազմում է ավելի քան 10 տարի: Նոր տեսակներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Այգեպանների համար մատչելի են հետևյալ սորտերը.
•Պանբերի
•Սպիտակ հոգի
•Սպիտակ շվեդ
•Անաբլանկա
Այս ելակները հայտնի են նաև արքայախնձոր անվամբ, ինչպես նաև սպիտակ անանաս, սպիտակ երազանք և այլն: Այս սորտի հատապտուղները սպիտակ են, փոքր, բայց շատ հյութալի և բուրավետ: Հասած հատապտուղներում սերմերը վերածվում են մուգ կարմիրի, ինչը պտղին տալիս է յուրահատւկ գեղեցկություն