Քեթի գյուղում անասանակեր է այրվել

Քեթի գյուղում  անասանակեր է այրվել

Փետրվարի 7-ին, ժամը 22։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:47-ին, մարվել՝ փետրվարի 8-ին, ժամը 02:20-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասանակեր։