Նախկինի օգտագործած աթոռը սրտով չէ՞ր․ ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Խաչատուրյանի օրոք

Նախկինի օգտագործած աթոռը սրտով չէ՞ր․ ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Խաչատուրյանի օրոք

Վահագն Խաչատուրյանի՝ նախագահ ընտրվելուց հետո նախագահի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով երկու պայմանագիր է կնքել։ Պայմանագրերից առաջինը կնքվել է մարտի 21-ին՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ։ Այս պայմանագրով Խաչատուրյանի աշխատակազմը ձեռք է բերել գրասենյակային աթոռ, որի համար նշված ընկերությանը վճարել է 115 հազար դրամ։

Մեկ այլ պայմանագիր աշխատակազմը կնքել է մարտի 22-ին՝ «Ակտիս» ՍՊԸ-ի հետ։ Այս պայմանագրով էլ ձեռք է բերվել թվով 35 հատ գրասենյակային գիրք, յուրաքանչյուրը 7000 դրամ արժեքով` ընդհանուր վճարելով 245 հազար դրամ։