Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը. ՆԳՆ

Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը. ՆԳՆ

Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։

Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Լուսանկարներն այստեղ