Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել. Երևանի ավագանու անդամն ահազանգում է

Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել. Երևանի ավագանու անդամն ահազանգում է

Երեւանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն ահազանում է, որ աղբի կոնտեյների տակի հարթակները կառուցելու համար մեկ տարվա ընթացքում աստղաբաշխական աճ է տեղի ունեցել` մեկ հարթակի արժեքը 48 հազար դրամից դառնալով 97 հազար դրամ: «Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել Սիրելի երևանցիներ, մի շտապեք քանդել այդ հարթակները: Ադամանդի փոշի չկա: Փոխարենը կա մեկ տարվա ընթացքում մի հարթակի կառուցման համար աստղաբաշխական աճ:

Այսպես, եթե 2021 թվականին մեկ հարթակի համար քաղաքապետարանը ծախսել է 48 000 դրամ, ապա 2022-ին մեկ հարթակի կառուցումը գնահատվել է արդեն 97000 դրան: Շինարարության ոլորտում աշխատող ծանոթներս ասում են, նման շեշտակի գնաճ չի եղել: Բացի այդ, եթե գներն այդքան աճել են, ապա ո՞նց են 2023֊ին նվազել՝ կազմելով 87 000 դրամ: Կարևորի մասին. ինձ հիմնավոր պատասխան տալու համար պետք է ներկայացվեր մասնագիտական կազմակերպության կողմից արված և կնիք պարունող նախահաշվի փաստաթուղթը:

Բայց ՆԱԽԱՀԱՇՎԻ պատշաճ փաստաթուղթ ՉԿԱ 2022֊ի մրցույթում: Դա հենց այն է, ինչը ես վերջին շաբաթներին ահազանգում եմ ու պնդում, որ նման կերպով արված շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Բացի այդ, զարմացրեց նաև 2022֊ի աշխատանքների ծավալը: Ընդհանուր ծախսը այդ տարի կազմել է ... ուշադրություն ... 98 միլիոն դրամ: Բաժանում ենք մեկ հատի իրենց նշած արժեքի վրա և ստանում 1000֊ից ավելի արբարկղի հարթակ: Քուանշ, ինչպես կասեր նախկինում ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը: Հասցեները պատրա՞ստ եք տրամադրել ու մի մեքենա, որ հատիկ֊հատիկ հաշվեմ: )))

Եթե հանկարծ վերահսկող որևէ կառույցի մոտ ցանկություն առաջանա ստուգել, ստորև ներկայացնում եմ հղումները՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...# https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...

# Հ.Գ. Երևանի ավագանին ունի ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողով, որը, կարծում եմ, պիտի վերահսկի գնումների ոլորտը: Ես մշակույթի, առողջապահության և կրթության հարցերով հանձնաժողովից եմ և ինձանից շատ մեծ ջանքեր, տարբեր մասնագետների հետ աշխատել է պահանջում ամեն նման ուսումնասիրությունը: Քաղշին տեսչությունն էլ պիտի վաղուց արձագանքեր գրառումներիս: Բայց լռում է: Ո՞վ է այս ուղղությամբ աշխատում, տիկնայք և պարոնայք:

Հ.գ. 2 «Ընդդիմադիր» խմբակցութնուններին էլ գրառումներս չհետաքրքրեցին: Դե հա, սա Հայկ Մարությանի մեջքի հետևից ամեն նիստին նրան փնովել չէ, որ ջանք չպահանջի»,- գրել է նա: