ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հայ-իրանական երկկողմ օրակարգը

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հայ-իրանական երկկողմ օրակարգը

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ: