Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել ռուսների կողմից սանկցիաների շրջանցմանը․ Քերոբյան

Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել ռուսների կողմից սանկցիաների շրջանցումը․ Քերոբյան
ԱՄՆ գործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանը ՌԴ-ի հետ նույն տնտեսական գոտում է գտնվում։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՌԴ-ն պատժամիջոցները շրջանցում է նաև Հայաստանի օգնությամբ։
Նրա խոսքով՝ ապրանքների տեղաշարժը ԵԱՏՄ երկրների միջև ազատ է։

«Մենք խոսում ենք մեր գործընկերների հետ, բացատրում ենք»,- նշեց Քերոբյանը։

Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ նպատակ չկա Հայաստանը երկրորդային սանկցիայի տակ գցելու, և ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ռուսների կողմից սանկցիաների շրջանցումը։

Մանրամասները՝ տեսանյութում։