Նվեր Գաբրիելյան. Զոհվել է «Փուլուր խութ» բարձունքում հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելիս

Նվեր Հրաչյայի Գաբրիելյան (1988-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ֆեյսբուքյան իր էջում արցախցի Նվեր Գաբրիելյանի մասին որոծ մանրամասներ է ներկայացրել «Հայաքվե»-ն։
Նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում: Ծառայել է Մարտունու զորամասերից մեկում:
Զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին` «Փուլուր խութ» բարձունքում` հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելիս:
Ունի երկու անչափահաս զավակ: