Ազգությամբ եզդի էր, 3 եղբայր էին. Սարդարապատում սգում են ջրանցքում խեղդված տղայի մահը

Ազգությամբ եզդի էր, 3 եղբայր էին. Սարդարապատում սգում են ջրանցքում խեղդված տղայի մահը

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչները չգիտեն, թե մայիսի 24–ին ոչխարներն արածեցնելու տարած 16–ամյա տղան ու հովիվն ինչպես են հայտնվել գետում եւ խեղդվել։

«Չգիտենք՝ գառն է ընկել, մտել են, որ հանեն, թե ուզեցել են լողանան, մտել են ու խեղդվել»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սարդարապատի բնակիչներից մեկը։ Մահացած 16–ամյա տղան ազգությամբ եզդի էր, երկու եղբայր ունի։

Հիշեցնենք, որ նրանց մարմինները հայտնաբերվել են մայիսի 25–ին Շենիկ գյուղի ջրանցքում։ Նրանք գետն էին ընկել Արագածավանի հատվածում։