ՌԴ ՀՕՊ միջոցները որսացել են ուկրաինական 47 անօդաչու թռչող սարք

ՌԴ ՀՕՊ միջոցները որսացել են ուկրաինական 47 անօդաչու թռչող սարք

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր խոցվել է 47 անօդաչու թռչող սարք։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 47 անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

12 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Վորոնեժի շրջանի, 11-ը՝ Բելգորոդի, վեցը՝ Ռոստովի, չորսը՝ Վոլգոգրադի, երեքը՝ Աստրախանի մարզի, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի և Սամարայի մարզերի վրա, յոթ անօդաչու թռչող սարք խոցվել է Սև ծովի և մեկը՝ Ազովի ծովի վրա։

Դոնի Ռոստովում բազմահարկ շենք է վնասվել, երկու մարդ հոսպիտալացվել է։