Samsung Galaxy Z Fold4 ճկուն սմարթֆոնը բարելավված «լրտեսական» տեսախցիկ կստանա

Samsung Galaxy Z Fold4 ճկուն սմարթֆոնը բարելավված «լրտեսական» տեսախցիկ կստանա

Ice Universe-ի հեղինակավոր ինսայդերների փոխանցմամբ` Samsung-ը կկրկնապատկի պիքսելների խտությունը գալիք Galaxy Z Fold4 ծալովի սմարթֆոնի էկրանի առջեւի տեսախցիկի հատվածում, հայտնում է Android Headlines-ը:

Այսպիսով, սպասվող սմարթֆոնում էկրանի տակ գտնվող առջեւի տեսախցիկը 400 պիքսել կունենա, մինչդեռ Galaxy Z Fold3-ում տեսախցիկի վերեւում գտնվող պիքսելների խտությունը 172 պիքսել էր:

Սակայն «թաքնված» տեսախցիկի տարածքի եւ էկրանի մնացած հատվածի միջեւ տարբերությունը, այնուամենայնիվ, նկատելի կլինի: Դա պայմանավորված է նրանով, որ տեսախցիկը թաքցնող պիքսելներն ավելի լայն են, քան մյուսները: Ինչպես նշում է Ice Universe-ը, Galaxy Z Fold4-ի առջեւի տեսախցիկի բարելավումները, անցյալ տարվա մոդելի համեմատ, շատ նկատելի կլինեն:

Սպասվում է, որ Samsung Z Fold4 եւ Flip4 ճկուն սմարթֆոնների շարքը կներկայացվի 2022 թ. ամառվա վերջին: