ՀԱՊԿ-ը Հայաստան առաքելություն կուղարկի՞․ նախագիծն արդեն պատրաստ է

Հայաստան առաքելություն ուղարկելու նախագիծն արդեն պատրաստ է․ ՀԱՊԿ-ը սպասում է մասնակից երկրների ղեկավարների քաղաքական հավանությանը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուղեկցվում է հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտությամբ։ ՀԱՊԿ խորհրդի սեղանին դրված է Հայաստան առաքելություն ուղարկելու պատրաստի նախագիծը»,- ասել է Շուվալովը։