Ի՞նչն է կարող արյունը նոսրացնել ու բորբոքումը նվազեցնել

Սկումբրիան ուժեղ հակաբորբոքային ազդեցություն ունի, նոսրացնում է արյունն ու կայունացնում արյան ճնշումը։ Էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգն իր տելեգրամյան ալիքում խոսել է ձկան անսպասելի օգուտների մասին։
Յանգի խոսքով՝ սկումբրիան ռեկորդակիր է օմեգա-3 ճարպաթթուների և վիտամին D-ի պարունակությամբ։ Այս նյութերը ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ և օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ։
Մասնագետը նշել է, որ սկումբրիան օգտակար է բորբոքումները նվազեցնելու և անոթների առողջության համար: «Ավելացնում է առողջ խոլեստերինի քանակը։ Բարելավում է անոթների էլաստիկությունը, արյան հեղուկությունը, կարգավորում է ճնշումը»,- ասել է Էնդոկրինոլոգը։
«Մեկ այլ մթերք, որն արդյունավետ է բորբոքման դեմ պայքարում, սխտորն է»,- նշել է Յանգը։
Նա ասել է, որ այս մթերքը նվազեցնում է արյան ճնշումը, օգնում է նոսրացնել արյունն ու նվազեցնում վատ խոլեստերինը։ «Բացի այդ, սխտորն օգնում է ամրապնդել իմունային համակարգը և աջակցում է աղիների աշխատանքին», եզրափակել է էնդոկրինոլոգը։