Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մարդ է մահացել

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մարդ է մահացել

Mediahub-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 01:15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր, 1963թվականին ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Օդանավակայան է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: