Թեթևացրեք փքվածությունը և նվազեցրեք բորբոքումը. 2 համեմունք, որոնք ձեր ստամոքսը կդարձնեն հարթ

Մասնագետները նշել են մի քանի համեմունքներ, որոնք պետք է ներառել ձեր սննդակարգում։ Բանն այն է, որ դրանք ոչ միայն կդարձնեն ճաշատեսակների համը, այլ նաև կօգնեն հարթեցնել ստամոքսը։ Դա տեղի կունենա միացությունների շնորհիվ, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով և արագացնում են նյութափոխանակությունը. գրում է She Finds պորտալը։
Քրքում
Այս պայծառ ու արևոտ համեմունքը հաճախ ավելացնում են ուտեստներին։ Այն պարունակում է կուրկումին, որն ունի հակաբորբոքային հատկություն և հանդիսանում է հակաօքսիդանտ։ Դիետան կօգնի նվազեցնել ճարպի քանակը գոտկատեղի հատվածում։ Ավելացրե՛ք այն յուղոտ ուտեստների մեջ՝ այս կերպ համեմունքն ավելի լավ կյուրացվի։
Կոճապղպեղ
Կոճապղպեղը շատերին հայտնի է իր բուժիչ հատկությունների և ճանաչելի համի ու բույրի շնորհիվ։ Այն բարելավում է մարսողությունը և նվազեցնում որովայնի ծավալը ակտիվ միացությունների շնորհիվ, հանգստացնում է աղեստամոքսային տրակտը, նվազեցնում բորբոքումը և թեթևացնում փքվածությունը: