Ջոնի Դեփը Մոդիլիանիի մասին ֆիլմ կնկարահանի

Ջոնի Դեփը Մոդիլիանիի մասին ֆիլմ կնկարահանի

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը ֆիլմ կնկարահանի իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին. գրում է The Hollywood Reporter-ը։

Նոր նախագծում Դեփը կաշխատի Ալ Պաչինոյի հետ, ով կլինի պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմը պատմում է քանդակագործի փարիզյան կյանքի 48 ժամերի մասին։ Նկարահանումները կսկսվեն Եվրոպայում 2023 թվականի գարնանը։

«Ինձ համար աներևակայելի մեծ պատիվ է ներկայացնել Մոդիլիանիի կյանքը, որը լի էր մեծ դժվարություններով, բայց ի վերջո այն վերածվեց հաղթանակի։ Սա համամարդկային պատմություն է, որի հետ կարող են իրենց նույնականացնել բոլորը», - ասել է Դեփը։