78 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

78 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի և աշխարհի առաջնության լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։
Բեկենբաուերը հաղթել է աշխարհի առաջնությունը որպես Գերմանիայի հավաքականի խաղացող և մարզիչ։ Նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը:
«Դեա Կայզեր» մականունով գերմանացին խաղացել է Արևմտյան Գերմանիայի հավաքականում։
Նա մեկն է այն երեք ֆուտբոլսիտներից, ով բրազիլացի Մարիու Զագալոյի և ֆրանսիացի Դիդյե Դեշամի պես հաղթել է աշխարհի առաջնությունը որպես խաղացող և որպես մարզիչ:
Բազմակողմանի խաղացող, ով սկսել է խաղալ որպես կիսապաշտպան, սակայն Բեկենբաուերը իր անունը պատմության մեջ թողել է որպես կենտրոնական պաշտպան: Երկու անգամ նվաճել է Ոսկե գնդակը
Ֆրանց Բեկենբաուերը նաև նշանավորվել է Մյունխենի «Բավարիայում» իր ելույթներով։ Գերմանական ակումբի հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգան, Գերմանիայի առաջնությունը, գավաթը, Միջմայրցամաքային գավաթը։