Դպրոցների աշխատանքը կասեցվել է

Դպրոցների աշխատանքը կասեցվել է

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից   Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ 

Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։