Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների սահմանափակումները

Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների սահմանափակումները

Մարտի 9-ից Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է դեպի ութ պետություն թռիչքների սահմանափակումները, որոնք սահմանվել էին COVID-19-ի պատճառով, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

«2022 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝ Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները, որոնք նախկինում մտցվել էին COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար, վերացվել են»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ռուսաստանի Դաշնության և այդ երկրների միջև թռիչքները կիրականացվեն «փոխադարձ հիմունքներով՝ օդային փոխադրումների վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և ավիացիոն իշխանությունների առանձին համաձայնագրերի դրույթների հիման վրա»։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ավիաընկերությունները պետք է պահպանեն Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժշկի «ԿՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համար մեկուսացման ռեժիմի ապահովման մասին» հրամանի դրույթները։