Աֆղանստանում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես գրում են միջազգային ԶԼՄ-ները, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջուրմ գյուղից 41 կմ հարավ։ Օջախը գտնվել էր 188 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։