Լավրովը երբ խոսում էր՝ տպավորություն էր, թե Ալիևն է խոսում․ Վիգեն Խաչատրյան

Ես տեքստի մասին այսօր չեմ ասել, թե ինչ կլինի, բայց այնպիսի տեքստ է լինելու, որը չի խաթարի ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների շահերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` պատասխանելով MediaHub-ի այն հարցին, թե Ադրբեջանի նախագահը խաղաղության պայմանագրի իրենց վերջնական տեքստն ուղարկե՞լ է ՀՀ-ին։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահն ասել է՝ պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում,  եթե ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, վերջինս պատասխանեց․

«Ալիևը ինչ ուզի, կարա ասի, չեմ կարող Ալիևի ասածները մեկնաբանել»։ 

Անդրադառնալով էսկալացիայի հավանականությանը և ընդդիմաթյան արձագանքին, թե իշխանությունն ադեկվատ չէ, վերջինս նշեց, որ ընդդիմությունը մրցակցության մեջ է, որպեսզի հերթական ընտրություններում իշխանության բուն տերերը՝ ժողովրդը որոշի՝ ում վստահի։

«Մեկը մյուսի դատավորը չի ու պետք է խուսափի գնահատականներ տալուց, եթե ընդդիմությունը գտնում է, որ մենք ադեկվատ չենք, ապա սա ենթադրում է, որ իրենք ուրիշ ասելիք չունեն, պետք է լուծումներ առաջարկել։ Օրինակ, ընդդիմությունը մեզ մեղադրում է, որ մենք ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն ենք վարում, հիմա ՌԴ-ն քարտերը բացեց, Լավրովը ներկայացրեց Ռուսաստանի պատկերացումները ԼՂ֊ի վերաբերյալ, բայց Լավրովը Լեռնային բառը չէր օգտագորրծում, և տպավորություն էր, որ Ալիևն է խոսում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիա Սարգսյան