Ո՞րն է նախաճաշի ամենավնասակար բաղադրիչը

Տապակած սպիտակ հացից, ձվերից, բեկոնից կամ երշիկներից բաղկացած նախաճաշը հիանալի միջոց է օրը սկսելու համար, այնուամենայնիվ, այն վնասակար բաղադրիչ է պարունակում։ Express-ի հետ զրույցում ասել է սննդաբան Դանիել Հերմանը։
Ըստ Հերմանի՝ կարագի մեջ տապակած մինչև խրթխրթան սպիտակ հացն անառողջ է։ Նա բացատրել է, որ տապակած հացը հագեցնում է օրգանիզմը մեծ քանակությամբ կալորիաներով ու ճարպերով, մինչդեռ այն չի ապահովում անհրաժեշտ սննդարար նյութերը։ «Բացի այդ, նման սնունդը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը»,- զգուշացրել է մասնագետը։
Դանիել Հերմանն ընդգծել է, որ տապակած սպիտակ հացը բջջանյութով քիչ է պարունակում, ուստի ավելի լավ է ընտրել հացահատիկային հաց։
Սննդաբանի խոսքով՝ տոստը կարելի է էլ ավելի առողջ դարձնել՝ վրան քսելով պյուրե ավոկադո, որը հարուստ է առողջարար ճարպերով, վիտամիններով և հանքանյութերով։