Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է

Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ տիկին Գայանե Հակոբյանի և Հայաստանի վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրատվամիջոցներին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ  ընթացակարգի մասով որևէ բացասական նկատառում չունեն, ըստ կարգի անցկացվել Է։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում էլ տեղի է ունենալու Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։

Հարցին՝ Աշոտ Փաշինյանը պնդե՞լ է իր ցուցմունքը, թե իրեն «առևանգել են», իրավապաշտպանն արձագանքել է․ 

«Շատ նոր բաներ չենք լսել»։