Զառա Արամյանի մոտ դրական դինամիկա կա

Զառա Արամյանի մոտ դրական դինամիկա կա

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արամյանի դուստրը՝ Էլենը։

Նրա խոսքով՝ առաջխաղացում կա, բժիշկներն ամեն ինչ անում են։

«Բայց դեռ թթվածնի տակ է։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԲԿ-ի ամբողջ անձնակազմին՝ և´ բժիշկներին, և´ բուժքույրերին՝ չափազանց ուշադիր և ջերմ լինելու համար»,- ասաց Էլենը։

Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք։

Նարե Գնունի