Քարակերտում բախվել են «VAZ»-երը, կա տուժած

Քարակերտում բախվել են «VAZ»-երը, կա տուժած

Դեկտեմբերի 30-ին, ժամը 20:18-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քարակերտ գյուղի սկզբնամասում բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Դ․) և «VAZ-21010» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Մ․-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: