Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում

Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում

Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: 

MediaHub.am-ի աղբյուրները հայտնում են, որ շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում: