ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում ռազմական ներկայությունն ավելացնելու հնարավորությունը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու հնարավորությունը. հայտարարել է երկրի ցամաքային զորքերի նախարար Քրիստին Ուորմութը՝ անվտանգությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ։
«Մենք կարող ենք ավելին անել: Մտածում ենք, թե ինչպես օգտագործել այն հնարավորությունները, որոնք մենք արդեն ունենք Արկտիկայում: Ակնհայտ է, որ սա շատ կարևոր ռազմավարական վայր է: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կարող ենք անել այնտեղ զինված ուժերի օգնությամբ», - ասել է Ուորմութը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն ունի ռազմական օբյեկտներ Արկտիկայում, և Վաշինգտոնը կարող է վարժանքներ անցկացնել այնտեղ իր գործընկերների հետ։