Ուկրաինայի հետ բանակցություններում փոխզիջման հույս կա. Լավրով

Ուկրաինայի հետ բանակցություններում փոխզիջման հույս կա. Լավրով

Ռուսական կողմը նշում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները լավ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ Այս մասին չորեքշաբթի RBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ես առաջնորդվում եմ մեր բանակցողների գնահատականներով, նրանք նշում են, որ բանակցությունները լավ չեն ընթանում հասկանալի պատճառներով, բայց, այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու որոշակի հույս կա։ Նման գնահատականներ են տալիս նաև ուկրաինական կողմի որոշ բանակցողներ, այդ թվում նախագահի աշխատակազմից որոշ անդաներ»,-ասել է Լավրովը:

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ապագայում ուկրաինական կողմի հետ շփումների, բայց պետք է հասկանալ, թե որն է լինելու դրա ավելացված արժեքը։

Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախարարական հանդիպում անցկացնել Անթալիայում՝ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։