Քիմ Քարդաշյանը թրիլլերում կնկարահանվի

Քիմ Քարդաշյանը թրիլլերում կնկարահանվի

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կնկարահանվի Amazon MGM ստուդիայի թրիլերում։ Այս մասին հայտնել է Deadline-ը։

Ստուդիան իրավունք է ձեռք բերել Նատալի Կրինսկու սցենարի հիման վրա անվերնագիր թրիլլեր նկարահանելու համար։ Նշվում է, որ Քարդաշյանը հանդես կգա նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։

Ըստ աղբյուրների՝ Amazon-ը հինգ ստուդիաներից մեկն է եղել, որոնք մրցում էին նախագծի իրավունքները ձեռք բերելու համար։

Հրատարակությունը նշել է, որ սցենարը գրվել է հատուկ ռեալիթի շոուի աստղի համար, մինչդեռ սյուժեի մանրամասներն անհայտ են։